Ճանաչի՛ր Աստծուն քո ծածուկ սենյակում
Երբեմն մենք բավարարվում ենք միայն Աստծո մասին ինֆորմացիա ունենալով:
Մենք գիտենք, որ Աստված կա, գիտենք, որ Նա սիրող Հայր է, գիտենք, որ երբ մեղք գործենք, պիտի ներողություն խնդրենք, երբ կարիքի մեջ ենք, աղոթենք… Համաձայնվեք, որ մենք, իրոք, շատ բան գիտենք…
Իսրայելացիները, դուրս գալով Եգիպտոսից, գիտեին, որ Աստված է իրենց հանողը, իրենց կերակրողը, գիտեին, որ Աստված է իրենց պաշտպանը, գիտեին, որ լեռան վրա Տիրոջ ներկայությունն է… և այնտեղ ուղարկեցին Մովսեսին:
Իսրայելացիներն էլ, իրոք, շատ բան գիտեին, շատ բան էին տեսել, սակայն չմտան Խոստմունքի երկիր՝ բացառությամբ երկուսի:
Սիրելի՛ քրիստոնյա, մի՛ բավարարվիր Աստծո մասին զուտ տեղեկություն ունենալով: Այդ տեղեկությունները քեզ ոչինչ չեն տա, եթե անկեղծորեն չես փնտրում Նրան:
Ճանաչի՛ր Աստծուն, իսկ դրան հասնելու լավագույն ճանապարհը սկսվում է ծածուկ սենյակում ծալված ոտքերից…
«Տիրոջը փնտրեցեք, քանի որ գտնվում է, Նրան կանչեք, քանի որ Նա մոտ է» (Եսայա 55:6):