Աղավաղված պատկերներ


Համալսարանի բակում կանգնած խաղում էր հեռախոսով, ավե­լի ճիշտ ոչ թե խաղում էր, այլ նամակ էր գրում: Համացանցում ինչ-որ տեղ գեղեցիկ մի երկտող էր գտել, և աժմ այն գրում և ուղարկում էր իրեն ծանոթ գրեթե բոլոր աղջիկներին: Ոմանք արձագանքում էին, ոմանք, պարզապես արհամարհում, բայց երիտասարդը, այնուամենայնիվ, կարծես թե շատ գոհ էր ու բավարարված

- Տղա՛ս, մի քիչ գումարով կկարողանայի՞ր օգնել, տանը հիվանդ երեխա ունեմ, - լսեց կողքին ու շրջվելով՝ տեսավ մի ծեր տատիկի:
- Էտ էր պակաս, էսօր քանիսի՞ն էս էտպես խաբել, տատի: Օրեկան ինչքա՞ն ես աշխատում: Գնա՛, գնա՛, ավելի միամիտ մեկին գտի ու խաբի:
Ու շարունակեց գրել հերթական նամակը. «Կներես, սիրունս, մի հատ մուրացկան եկավ, հացի փող էր ուզում, մոտս ինչքան մանր կար, տվեցի, գնաց»:

Հազարամյակներ առաջ Աստված ստեղծեց մարդուն ու ասաց՝ որ բարի է, բայց այսօր մի փոքր այլ է, այսօր մի փոքր կարծես աղավաղվել են պատկերները...
Մի քանի րոպե անց, երբ ավարտվեց դասը, ու ընկերները դուրս եկան լսարանից, միասին սկսեցին քայլել փողոցով: Քիչ այն կողմ նստած էր նույն տատիկը: Երբ անցնում էին կողքով, գրպանից ցուցադրաբար հազար դրամանոց հանեց ու տվեց ծեր կնոջը:
Ընկերների նախատինքին՝ թե՝ «Ի՞նչ ես անում, ախր դրանք խաբեբա են», խորամանկ ժպտաց. «Իրանք էլ մարդ են, էլի, մի ձև պիտի ապրե՞ն, թե՞ չէ…»:

Երբևէ ուշադրություն դարձրե՞լ ես, թե ինչպես ենք մենք վերաբերվում մուրացկաններինմի կողմ թողնենք երիտասարդին ու նրա զզվելի կեղծավորությունըԻնչպես ենք ես ու դու վերաբերվում մուրացկաններինԵրբ խոսքը վերաբերվում է մեր սնվելուն, կարող ենք մի քանի հազար դրամ ծախսել, բայց երբ ձեռքդ գրպանդ ես տանում ու ուզում ես հանել հարյուր դրամանոց կոպեկը, անմիջապես հետ ես քաշում ու թվում է այն բավականին մեծ գումար՝ մուրացիկին շնորհելու համար…  Ու քանի որ ինքներս նրանցից ավելի «բարձր ենք», սկսում ենք արհամարհելԻսկ երբ այնպիսի իրավիճակ է, երբ պիտի երևա մեր փառքը, մեր անունը, օ՜, մենք անմիջապես բարիանում ենք

Ու մենք կորցրած մեր դեմքն ու երեսը, փնտրում ենք մեր փառքը, ամեն բան անում ենք՝ կշտացնելու մեր եսը, մեր էգոն, ուզում տեղավորվել մեր իսկ կառուցած, մեր իսկ պատկերացրած մոլորակում, որտեղ երկիրը պտտվում է միայն մեր շուրջը... Ուզում ենք շահել բոլորի վստահությունը, մինչդեռ ինքներս չենք վստահում ոչ մեկին, ուզում ենք մեզ հետ անկեղծանան, բայց մենք ինքներս, ավա՜ղանկեղծ չենք անգամ հենց մեզ հետուզում ենք լինել ուշադրության կենտրոնում, մինչդեռ հաճախ այդ ցանկությունով տարված արհամարհում ենք մյուսներին, վիրավորում ենք, նեղացնում, հեգնում, հետո էլ՝ նախատում, թե ինչո՞ւ վիրավորվեցիր…  Ու չենք էլ նկատում, թե ինչպես է օր օրի աղավաղվում մեր աստվածատուր պատկերը, ու կորչում է մեր աչքերի խորությունը... քիչ առ քիչ դառնում ենք դատարկ ու մակերեսային...

Վերականգնիր պատկերդ, մա՛րդ, առանց այդ էլ ժամանակները չար են... Առանց այդ էլ մարդը կոտորում է իր նմանին, առանց այդ էլ սպանում է, եթե ոչ սրով, ապա լեզվով, եթե ոչ զեն­քով, ապա զրպարտելով ու բամբասելով... Ժամանակները չար են. մենք պետք են միմյանց... Վա՛յր դիր զենքերդ. բավական է պայքարես քո նմանի հետ, բավական է ոչնչացնես քո նմանին, որովհետև արդյունքում տուժում ենք բոլորս, տուժում է մարդկությունը... ու աղավաղվում է հասարակության պատկերը... Ու գուցե դա է պատճառը, որ փոխվում ենք... շա՜տ ենք փոխվում, տարվում մեզանով ու մեր հոգսով... ու դիմացինի մասին հաճախ հիշում ենք այն ժամանակ, երբ մեզ հրավիրում են նրա թաղմանըՀետաքրքիր է, չէ՞, բայց թաղման ժամանակ բոլորն էլ բարիանում են, հիշում, կարոտում, սիրում…  Բոլորի դեմքին ափսոսանքի մի տխուր ժպիտ է հայտնվում, ու հասկանում ես, որ կյանքը որքա՜ն գեղեցիկ կլիներ, եթե այդ մտքերը, հիշողություններն ու կարոտը գլուխ բարձրացնեին ավելի շուտ ու դրսևորման հնարավորություն ունենայինՍարսափելի է ուշացած լինելու զգացումը

Աստվածաշնչյան խոսքը՝ պիտի սիրես դիմացինին քո անձի պես՝ արդեն դարձել է վաղեմի ու հնացած, այնքան ենք կորցրել մեր էությունը, որ դադարել ենք ուրախանալ դիմացինի ուրա­խութ­յամբ, դադարել ենք զարմանալ, դադարել ենք հոգ տանել...
Թե բարիք ենք անում՝ միայն տեսախցիկների առջև, թե օգնում ենք կարիքավորին՝ միայն վկաների ներկայությամբ, թե լսում ենք դի­մացինի կարիքը՝ միայն ու միայն հետաքրքրությունից դրդված...

Ու չցանկանալով խառնվել մյուսներին՝ մեկուսանում ենք աշխարհից, մտնում մեր փոքրիկ ու կեղծ աշխարհն ու սկսում ապրել այնտեղ, աշխարհ, որի սահմաններն ընդամենը 10-15 սմ է, բայց այնքա՜ն խորն է տանում մեզ, որ վերանում ենք իրականից...
Կանգառում կանգնած՝ սպասում էի ավտոբուսին, որ աշխատանքի գնամ: Մենակ չէի, շատերն էին կանգնած այդտեղ, բայց ձայն չէր գալիս... բոլորը գլուխները խոնարհած նայում էին իրենց հեռախոսներին, գրում, ջնջում, թերթում...

Ավտոբուսի մեջ դարձյալ նույն պատկերն էր. ամեն մեկն իր «աշխարհի» մեջ էր՝ գրում էր, ջնջում, թերթում...  ու մենք խորացած մեր աշխարհի մեջ՝ այլևս դադարում ենք զգալ ու ապրել իրական աշխարհով, այլևս դադարում ենք զգալ մեր կողքինին, մեր դիմացինին…
Մեկի հայացքը ժպտում էր, մյուսինը նեղված էր, մեկն էլ զայրացած նայում էր հեռախոսին ու պատրաստ էր զրուցակցին այդ պահին հոշոտելուԻնչպիսի՜ դիմախաղ, հույզերի ու զգացումների ինչպիսի՜ առատություն այդ ամբոխային միայնության մեջ ու… ինչպիսի մեռելային լռություն…

Աղավաղե՛լ ենք մեր պատկերները... դադարել ենք զգալ միմյանց, հաղորդակից լինել միմյանց, քիչ առ քիչ մեր դեմքից անհետանում են ժպիտները, փոխարենը՝ նշանն անգիր ենք արել՝ երկու կետ ու փակագիծը փակող երկու նշան...

Աղավաղել ենք մեր պատկերները... այնքա՜ն ենք աղավաղել, որ այլևս չենք կարողանում հանդես գալ առանց դիմակների, ու գիտե՞ք ինչն է վախեցնող... որ հայելու առաջ ևս մենք դիմակով ենք կանգնում... որովհետև մեր օրերում դիմակ չունանալը գուցե համարվի արդեն գռեհիկություն կամ հետամնացություն... չէ՜. դիմակով լավ է, դիմակով ավելի ապահով ենք...


Աղավաղում ենք պատկերները՝ աստվածատուր մեր պատկերները, դադարում ենք հասնել կարիքավորին, դադարում ենք ողորմություն տալ ծածուկի մեջ, դադարում ենք ուրախանալ մեկս մյուսի հաջողությունովԱյնքա՜ն ենք զարգացել, որ դադարել ենք զարմանալ, այնքա՜ն ենք զարգացել, որ կառուցել ենք սեփական հսկա առանձնատները ու այնքա՜ն բարձր պա­րիսպ­ներ կառուցել, որ ոչ ոք չհամարձակվի խանգարել մեր անդոր­րը, դե դռներն ու լուսամուտներն էլ եվրոպական արտադրության, որպեսզի հարևանի երեխայի լացը կամ օգնության աղաղակը հանկարծ մեզ չանհանգստացնիՄինչդեռ հենց սա է անհանգստացնում, հենց այս իրավիճակը, հենց այս աղավաղված պատկերները՝ բոլորիս պատկերները... ու համաճարակի պես օր օրի ահագնացող անտարբերությունը…  դեղատոմսը մեկն է՝ պիտի վերագտնել աստվածայինըբռնի՜ր ձեռքս, Տե՜ր, ես վախենում եմ...