Մի հիվանդ տեսա

Թախծոտ աչքերը երկինք էր հառել,
Ու կարծես անհույս ձեռքերը պարզում,
Արցունքն աչքերին Արարիչ Աստծուց
Կյանք էր աղերսում

Կյանք պարգևիր ինձ, ապրել եմ ուզում,
Ես էլ եմ սիրել ու սիրվել ուզում,
Միթե ինձ համար ողջ տիեզերքում
Ոչ մի տեղ չկա… ապրել եմ ուզում…

04.2012