Մարդը ինչ ցանի, այն էլ կհնձի


Սղոցը դնել հաստ ծառի բնինհետո բողոքելթե լավ չի աճում,
Կտրել ծաղիկը մայր հողի գրկիցհետո էլ նեղվելթե էլ չի ծաղկում,
Պոկել թևերը ճախրող արծվի ու ձորը նետելհետո սպասել,
Թե ուր որ էնա վեր կբարձրանա… առանց թևերի:

Վազող մարզիկի ոտքերը կապել, հանել մրցուղի,
Ըմբշամարտիկի ձեռքերը կապել ու տանել մարտի, 
Ծեր նկարչի աչքերը հանել ու  լուռ սպասել, 
Թե ուր որ է՝ մի լավ կտավ կնկարի առանց աչքերի:

Սղոցը հանիր հաստ ծառի բնից ու թող այն աճի,
Ծաղիկը տնկիր, ջրիր, խնամիր, թե կուզես ծաղկի, 
Մեզ շրջապատող բույրը շատ հաճախ մեզնից է գալիս, 
Չէ՞ որ այս կյանքում մարդը ինչ ցանի, այն էլ կհնձի:

Դատավորների պակաս մենք չունենք, չէ՜, շատ են նրանք, 
Փորձիր դու լինել պարզապես ընկեր ու մի բարեկամ, 
Որ կուրախանա ու կուրախացնի, որ ձեռք կմեկնի ու կբարձրացնի,
Որ ոչ միայն իր, այլ դիմացինի շահն էլ կփնտրի:


Արմեն Նիազյան