Ավելի զգացմունքային, ավելի ջերմ, ավելի բարի...
Յուրաքանչյուրիս
մեջ ապրում է մի երեխա, ով այլ աչքերով է նայում աշխարհին: Այդ երեխան ավելի զգացմունքային
է, ավելի ջերմ, ավելի կարեկցող, ավելի բարի. նրա աշխարհը տարբերվում է մեզ շրջապատող
աշխարհից. այնտեղ ամենը հիմնված է զգացողությունների վրա, իսկ այստեղ ամեն բան այնքա՜ն
նյութական է…
Այդ երեխան հաճախ անտեսանելի է. նրան ոչ ոք այդպես էլ չի տեսնում, չի
բացահայտում: Պահում ենք նրան մյուսներից, փայփայում, սիրում…
Գուցե
այդպես պաշտպանում ենք նրան արտաքին հարվածներից, չէ՞ որ այդ երեխան առավել զգայուն է վիրավորանքի, ծաղրանքի ու
արհամարհանքի նկատմամբ. գուցե նա այնքա՜ն փխրուն է, որ վստահված է միայն մեզ տեսնել ու զգալ նրան…
չգիտեմ, գուցե:
Այդ երեխան
ավելի շատ է ուրախանում, ավելի շատ է ծիծաղում, ավելի շատ է կարոտում, բայց այդ ամենը
երբեմն մարդկային կաղապարներից դուրս այդպես էլ չեն երևում, այդ երեխան հաճախ լալիս
է, թեև ոչ ոք այդպես էլ քո աչքերին արցունքներ չի տեսնում…