Սիրիր, քանի դեռ կենդանի են

Մենք՝ մարդիկս, այսպիսի մի հատկություն ունենք. ափսոսալ, զղջալ կորցրածի համար, հիշել անցածն ու տխրել… Եվ պատահական չէր, որ հենց մեզ՝ հայերիս մոտ, ոմանց թեթև ձեռքով բարի ավանդություն դարձավ <մեռելոց> կոչվածը:

Կոպիտ հնչի, թե ոչ, բայց համաձայնեք, որ շա՜տ մեռելապաշտ ժողովուրդ ենք: Չէ, սխալ չհասկանաք, ես չեմ ասում թե չհիշենք, չհարգենք նրանց, ովքեր, ավա՜ղ, մեզ հետ չեն, չեմ քաջալերում մոռանալ, ոչ, բնավ: Ընդամենը, սիրելի՛ ընթերցող, ուզում եմ հենց այս օրով քեզ հիշեցնել, որ շատերը կան մեր կողքին, ովքեր դեռ ապրում են… Եվ հավատա, նրանք այսօր շա՜տ ավելի մեր ուշադրության կարիքն ունեն, քան այն ժամանակ, երբ կմեռնեն:

Գնահատի՜ր նրանց, ովքեր քո կողքին են, մի՜ անտեսիր, մի՜ մոռացիր, մի՜ արհամարհիր… Շատերը կան, Աստված մի արասցե, եթե վաղն այլևս չլինեն, կզղջաս, կարտասվես, կափսոսաս… Սիրի~ր նրանց, քանի դեռ կենդանի են: