Խոսքերից առավել...
Այս ժողովուրդը բերանով է մոտենում ինձ, և շրթունքներով են ինձ պատվում, բայց նրանց սիրտը հեռացած է Ինձնից: Մատթ. 15:8
Այսօր շատերը կարող են ասել, որ ճանաչում են Աստծուն, շատերը կարող են պատվել Աստծուն, շատերը կարող են կոչվել հավատացյալ, սակայն… ուզում եմ միշտ հիշես, որ Աստված նայում է իմ ու քո սրտին: Այո, մեր շուրթերը պատվում են Աստծուն, ամբողջ ազգովին ինքներս մեզ հավատացյալ ենք կոչում, իսկ ինչպիսին է իմ ու քո սիրտը? Չէ որ խոսքերից առավել Աստծուն դա է հետաքրքրում:
Սիրելի քրիստոնյա, ուզում եմ քաջալերել, որ այսօր ձգտես մի քայլ ավելի մոտենաս Աստծուն. Ոչ միայն խոսքերով, այլ սրտով…
Բայց ժամանակ պիտի գա և հիմա էլ է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի անեն Հորը՝ Հոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այսպիսի երկրպագողներ է ուզում: Հովհ. 4:23
Անկախ նրանից, թե որ եկեղեցական համայնքին ես պատկանում, ունես որևէ ծառայություն, թե ոչ, նոր ես ճանաչում Աստծուն, թե արդեն տարիներ շարունակ եկեղեցում ես… մի պահ կանգ առ… Ինչպիսին է քո սիրտը, արդյոք քո երկրպագությունն ավելին է, քան խոսքեր ասելը? Եթե այո, ուրեմն շարունակիր այդպես՝ ավելիով փնտրելով Աստծո ներկայությունը քո կյանքում, իսկ եթե ոչ, ժամանակն է մոտենալու նրան: Ծնկիր և անկեղծացիր Քո արարիչ Աստծո առջև, որովհետև նա փնտրում է Հոգով և ճշմարտությամբ երկրպագողների…
Թող Աստծո ներկայությունն ուղեկցի քեզ ողջ օրվա ընթացքում: