Հիսուսը՝ երջանկության աղբյուր

ՄԱԿ-ի կողմից հաստատվել է մարտի 20-ը ընդունել որպես երջանկության միջազգային օր: Այսօր յուրաքանչյուր ոք իր սրտում ունի մի մեծագույն ցանկություն՝ լինել երջանիկ: Թերևս չկարողանանք լիարժեք սահմանել երջանկության բանաձևը, տալ հստակ սահմանազատումներ և օրենքներ, սակայն փաստ է, որ դրան ձգտում են բոլորը:

<…Ես եկա, որ կյանք ունենան և լիուլի ունենան>: Հովհ. 10:10

Սիրելի քրիստոնյա, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի այսօր ես և դու լիուլի կյանք ունենանք: Չգիտեմ՝ այսօր քեզ երջանիկ մարդ համարում ես, թե ոչ, բայց ուզում եմ վստահեցնել մեկ բանում. Ճշմարիտ երջանկությունը Հիսուս Քրիստոսին ունենալն է: Որովհետև երբ ունենք Քրիստոսին մեր ներսում, ունենք ուրախություն, խաղաղություն, հանգստություն, բավարարվածություն… Երբ ունենք Քրիստոսին, կյանք ունենք և լիուլի ունենք:

Ուզում եմ շնորհավորել յուրաքանչյուրիս այս օրվա կապակցությամբ և հորդորել՝ գնալ դեպի երջանկության աղբյուրը, որ մեր Տերն է:

Ունես շատ խնդիրներ ու հոգսեր, շատ դժվարություններ, որոնք գուցե խանգարում են երջանիկ զգալուն, հոգ չէ, որովհետև Նա՝ իմ ու քո Արարիչը, ասում է. <Ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգիստ կտամ> Մատթ. 11:28

Ոչ փողը, ոչ իշխանությունը, ոչ ժամանակավոր զվարճանքները, ոչ ալկոհոլն ու որևէ այլ բան… ոչ մի բան չի տա քեզ այն ՄՇՏԱԿԱՆ ուրախությունն ու երջանկությունը, ինչ կտա Հիսուս Քրիստոսը: Իսկ նա տալիս է օրհնություններով լի երջանիկ կյանք երկրի վրա և հավիտենական կյանք երկնքում… Եղիր երջանիկ: