Ուզում եմ՝ ժպտաս

Ուզում եմ ժպտաս, երբ տխրությունը հանկարծ այցելի,
Վստահ սպասես քո ծիածանին, երբ որ կանձրևի,
Արևը հանկարծ թե որ հեռանա կամ էլ խավարի,
Շուտով կլինի նոր արևածագ. միայն համբերի:

Թե կայծակ լինի, թող լուսավորի մութ ճանապարհը,
Թող քամիները լոկ արագացնեն նավիդ ընթացքը,
Թե խավարի մեջ միայնակ մնաս ու տկարացած,
Թող առիթ լինի, որ տեսնես Աստծո ձեռքը քեզ մեկնած:

Թող որ հոգսերդ բեռներ չդառնան ու չծանրանան,
Թե վախեր ունես, թող որ երբևէ ծածկոց չդառնան,
Թող ուժեղ լինես, այն թույլ պահերին լինես հաղթական,
Ուզում եմ ժպտաս, երբ խնդիրները քեզ այցի կգան: