Մի սպասիր մարդը մեռնի, հետո հարգես


Ինչ-որ մի օր սրտիս զարկը կանգ կառնի,
Աչքերս բաց կնայեմ, բայց…  չեմ տեսնի,
Ու թե ներկա լինեմ անգամ ակամա,
Միևնույնն է, ես կդառնամ բացակա:

Ինչ-որ մի օր կգա ժամը տուն դառնալու,
Կգա ժամը հանգստության գնալու,
Մի՛ զարհուրիր, ուզենք, չուզենք ՝ ժամն է գալու,
Երբ մարմինը թողած՝ տուն ենք դառնալու:

Հողը վերևում ոչ մի գործ չունի,
Ծանր է շատ, թե որ երկինքը մտնի,
Երկինքը տուն է լոկ հոգուս համար,
Մարմինս հող է, հողին պիտ դառնա:

Այդ օրը շատ չլացեք, միևնույնն է, չեմ լսելու,
Շատ ծաղիկներ չբերեք, հոտ չեմ առնելու,
Որքան էլ լավ բառեր ասեք, չեմ ժպտալու,
Իմ ժամի հետ ձեր ժամն էլ է ավարտվելու…

Մի՛ սպասիր մարդը մեռնի, հետո հարգես,
Առանց հոգի իր մարմինը ծաղկով պատես,
Ամեն բառդ արժեք ունի, քանի դեռ նա է կենդանի,
Մահից հետո ոչ մի լավ խոսք նրան էլ հետ չի բերի:
Արմեն Նիազյան