Ետդարձի ճամփաս վերջինը լինի
Թվում է՝ աշխարհն ի վիճակի է տալ այն ամենը, ինչ որ ուզում ենք, ինչ պետք է այսօր,
Բայց շուտով հանկարծ բացահայտում ես, որ այդ ամենը եղել է լոկ ժամանակավոր
Ու գալիս է օր, երբ հիասթափված ամեն-ամենքից ու ամեն ինչից
Հասկանում ես, որ պիտ երկինք նայես՝ հայացքդ՝ հեռու, հեռու ամենից:

Երբ հասկանում ես, որ խաբվել ես ու... մնացել մենակ՝ խավար գիշերում,
Երբ հասկանում ես՝ հաճույք ու ժամանց լոկ պատրվակ էր ձեռքերդ կապելու,
Երբ հասկանում ես, չարը քեզ խաբեց, գանձդ գողացավ, քունդ փախցրեց,
Այդժամ խավարից ձեռքդ բարձրանում ու աղաղակն է սրտիցդ ելնում:

Տե՜ր Հիսուս, ներիր, որ ուշադիր չէի ու այս կռիվը տանուլ տվեցի,
Ներիր, որ սերս բավական չէր, Տե՜ր, աշխարհն ընտրեցի,
Երեսուն արծաթով ունեցածս մեծ հարստությունը, ավա՜ղ, կորցրի,
Օհ, ներիր, Տե՜ր իմ, և խնդրում եմ, հա՜յր, Լույսդ ծագեցրու, կարոտ եմ Լույսի:

Օգնիր, որ այսօր Քեզ հավատարիմ լինեմ ավելի, քան որ երեկ էի,
Թող երբ արթնանամ՝ խոսքդ սրտիս մեջ, ծնկեմ աղոթքի:
Ուզում եմ դառնալ սրբության սրբոց, տաճար կենդանի,
Ուր ներկայությունդ զորություններ ու հրաշքներ կգործի:

Որ Հոգու պտուղն ու պարգևները երբեք չլինեն իրեր առևտրի,
Որ աղոթքիցս անձս զորանա, բանսարկուն փախչի:
Որ որոշումս՝ խաչս առնելու, քեզ հետևելու՝ հաստատուն լինի,
Եվ ետդարձի այս ճամփաս վերջինը լինի...: