Օգնիր՝ բարձրանամ զոհասեղանին
Հանդարտության մեջ ինչպես մի զեփյուռ,
Աստծո շունչն է տիրում ամենուր:
Փայտը պատրաստ է, քարերը՝ տեղում:
Բայց սեղանին, ավա՜ղ, զոհ չի երևում:
Ու ինձ է նայում, լուռ սպասում է…
- Ո՞րն է քո տեղը՝ կարծես ասում է:
Ու հայացքից լուռ, բայց և շատ խոսուն,
Ոտքերս ակամա ծալվում են, ծնկում:
Չի հանդիմանում, ոչ էլ բարկանում,
Բայց հասկանում եմ. ինձ է սպասում:
Ու մի աղոթք է ծնվում այդ պահին`
- Օգնիր՝ բարձրանամ զոհասեղանին: