Հուդա՛, ուզում եմ լվանալ ոտքերդ
Բոլորը լուռ էին…
Ինչ-որ տարօրինակ խորհրդավորություն կար սենյակում: Բոլորը նայում էին Վարդապետին. այսօր Նա մի փոքր այլ կերպ է Իրեն պահում, խոսում է բաներ, որ անհասկանալի են, վախեցնող, շփոթեցնող՝ արյուն, մարմին, հովիվը կզարկվի, ձեզ մենակ չեմ թողնի…
Ամեն բան այնքա՜ն անհասկանալի էր: Հանկարծ Վարդապետը վեր կացավ, վերցրեց ջուր, սրբիչ ու ծնկեց… Գլուխը կախ սկսեց լվանալ աշակերտներից մեկի ոտքերը, հետո մոտեցավ մյուսին…
Աշակերտներն էլ ավելի շփոթվեցին… Նա՝ Վարդապետը, Ուսուցիչը, այս ի՞նչ է անում…
Ուսուցիչը ծառայում էր… օրինակ էր թողնում… սեր էր ցույց տալիս, խոնարհություն ու նվիրվածություն… Քիչ առաջ աշակերտները վիճում էին, թե ով է իրենցից մեծը. ահա, Նա ցույց էր տալիս, թե որտեղ է կայանում իրական մեծությունը…
Պետրոսը փորձեց ընդդիմանալ, բայց ապարդյուն էր…
Ուսուցիչը խոնարհաբար լվանում էր աշակերտների փոշոտ ու կեղտոտ ոտքերը… Հետո հերթը Հուդայինն էր…
Վարդապետը նայեց նրա աչքերի մեջ ու խոնարհաբար ծնկեց:
«Ուզում եմ լվանալ ոտքերդ, Հուդա՛», – Վարդապետի հայացքն ավելի քան սիրող էր, սեր, որ պատրաստ էր ծառայելու մատնիչին, դավաճանին, խաբվածին…
Ու այդ պահին հանդիպեցին միմյանց աստվածային սիրո մեծությունն ու մարդկային խեղճ ու փոքրոգի էությունը…
Երբեմն որքա՜ն հեշտ է լինում վաճառել կարևորագույն արժեքները... Հանուն ինչ-որ արծաթների մենք պատրաստ ենք լինում վաճառել ընկերներին, բարեկամներին, հանուն ինչ-որ ժամանակավոր շահի մենք պատրաստ ենք լինում կորցնել հավիտենական արժեքներ... Գնահատի՜ր, մա՜րդ, գնահատի՜ր նրանց, ովքեր քո կողքին են և մի՜ դավաճանիր... Ահավոր է ապրել դավաճանի կնիքով... Թույլ չտաս երբեք, որ մարդիկ, ովքեր քեզ վստահում են, ապրեն դավաճանված լինելու զգացումը...
Քրտինքը պատել էր Հուդային… Մտքեր, հիշողություններ, սպասում…
Չէ՜, սիրո այս դրսևորումը անգին է, իսկ նա գնահատել էր դա ընդամենը 30 արծաթով… Ընդամենը 30 արծաթ… Անգամ այս պահին Վարդապետը դարձյալ բարձունքի վրա էր, Նա դարձյալ հաղթող էր…
Շարունակում էր նայել Հուդային հայացքով, որ ասում էր՝ սիրում եմ քեզ… Այդ հայացքը չէր հանդիմանում, չէր բարկանում, չէր համոզում փոխել որոշումը… Այդ հայացքը պարզապես ասում էր՝ սիրում եմ քեզ…
Այդ երեկո Վարդապետը տվեց ճշմարիտ քրիստոնյայի, ճշմարիտ ընկերոջ լավ օրինակ… Նա օգտագործեց Իր ազատության վերջին րոպեները՝ ծառայելու Իր աշակերտներին, իսկ հետո մնացած ժամանակը նվիրեց աղոթքին… նրանց համար աղոթքին…
Սիրելի՛ քրիստոնյա, փորձիր մի պահ վերապրել այն, ինչ կարող էր զգալ Վարդապետը: Իմանալ, որ քիչ հետո Պետրոսն ուրանալու է Իրեն, ու այդ իմանալով հանդերձ ծնկել ու լվանալ նրա ոտքերը…
Իմանալ, որ Հուդան մատնելու է Իրեն, ու այդ իմանալով ծնկել ու լվանալ նաև նրա ոտքերը… Ինչպիսի՜ սեր... Գնահատիր այն մեծագույն սերը, որ ցույց տվեց Աստված Իր աշակերտներին, այն մեծագույն օրինակը, որ թողեց մեզ… Եվ մի մոռացիր Նրա պատվերը՝ «Ինչպես ես ձեզ արի, դուք էլ արեք…» (Հովհաննես 13.15):
Ցավալի է, բայց այսօր մենք պատրաստ ենք իրար կոկորդ կրծել, միայն թե ապացուցենք, որ ճիշտ ենք, միայն թե ապացուցենք, որ մեր ասածն ավելի զորեղ է, միայն թե ապացուցենք, որ մենք ենք տերը... Իսկ ի՞նչ էր անում իրական Տերը: Նա խոնարհաբար լվանում էր մյուսների ոտքերը... հենց այստեղ էր Նրա իրական մեծությունը...