Նա քո կողքին է ամեն ժամանակ

Ինչպես բնության մեջ տարօրինակ չեն հեղեղներն ու անձրևները, փոթորիկներն ու քամիները, այնպես էլ մեր կյանքում…
Պահեր են գալիս, երբ հանկարծ սկսվում են փոթորիկներ, քամիներ, երբ շատ դժվարություններ ու խնդիրներ հեղեղի նման սպառնում են ամբողջությամբ խառնել մեր ներաշխարհը:
Երբ առկա են դժվարությունները, և ելք, ավա՜ղ, չի երևում… Ի՞նչ  անել:
Եվ Պետրոսը, նավից իջնելով, ջրի վրայով գնաց, որ Հիսուսին մոտենա:
Եվ տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ… ու սկսեց ընկղմվել… (Մատթևոս 14.29-30):
Սիրելի՛ քրիստոնյա, բավական է հայացքդ կտրես Հիսուսից ու նայես շուրջբոլորդ, և կսկսես ընկղմվել…
Ով էլ լինես, ինքդ քեզ հավատացյալ կոչես, թե` ոչ, հիշի՛ր, կհաղթահարես ամեն դժվարություն, երբ հայացքդ ուղղված է Հիսուս Քրիստոսին:
Ինչ դժվարության ու նեղության մեջ էլ լինես, երբ թվա՝ քեզ ոչ մեկ չի հասկանում, երբ շուրջդ էլ փոթորիկներ ու քամիներ լինեն, հայացքդ մի հեռացրու նրանից:
Նա քո կողքին է ամեն ժամանակ…