Բարությու´ն արա, մա´րդ

Բարությու´ն արա, մա´րդ, հնարավորինս ձգտիր բարի՛ լինել: Չար լինելու ու վատ բաներ անելու համար ձգտում պետք չէ, այն մարդու էության մեջ է: Դե´մ կանգնիր այդ ամենին ու ձգտիր բարության:
Այսօր աշխարհը բարի մարդկանց կարիք ունի, մարդիկ, ովքեր ինչ-որ բան անելիս չեն փնտրի իրենց անունը, դիրքը, հեղինակությունը, արարքներ, որ դրդված չեն լինի շահամոլությունից ու անձնասիրությունից, խոսքեր, որ կլինեն անկեղծ սրտից ու առանց հետին մտքերի…
Այսօր, երբ կզբոսնես քաղաքում, նայիր շուրջդ, որքա՜ն մարդիկ կարիք ունեն բարության ու անկեղծ օգնության:
Օգնելով մի ծերունու փողոց անցնել` գուցե նրանից հեռացնես անտեսված լինելու զգացումը, ինչ-որ մեկի ծանր տոպրակը վերցնելով՝ գուցե հեռացնես նրա միայնության զգացումը, հարևանիդ ժպիտով բարևելով՝ գուցե կոտրես նրա հոգու թախիծը, գուցե ինչ-որ մեկից նեղացել ես կամ ինքդ նեղվել. լավ առիթ է՝ գրի՛ր, զանգահարի՛ր, այցելի՛ր… Այսօր այնքա՜ն բան կարող ենք անել միմյանց համար…
Բարությու´ն արա, մա´րդ, չէ որ դու Աստծո ստեղծագործությունն ես, իսկ նրա ստեղծագործությունը բարի է…
Հ.Գ. Շնորհավո՛ր Բարության միջազգային օրը: