Միտքը՝ մարդու ամենամեծ թշնամին
Մենք՝ քրիստոնյաներս, շատ ուշադիր ենք մեղքի նկատմամբ և փորձում ենք առավել զգուշավոր լինել, մեղք չգործել: Բայց դրանով հանդերձ երբեմն այնքա՜ն անուշադիր ենք լինում սեփական մտքերի նկատմամբ:
Մենք թույլ ենք տալիս, որ մեր գլխում ծնվեն մտքեր և չենք էլ զգում, թե ինչպես են դրանք մեծանում և սկսում ազդել մեր տրամադրության, փոխհարաբերությունների և ինքնաարտահայտման վրա…
Սիրելի՛ քրիստոնյա, ուշադի՛ր եղիր, թե ինչ մտքեր են ծնվում քո մեջ և ինչ ընթացք են ունենում: Թույլ մի՛ տուր որևէ մտքի գալ և խախտել քո հոգևոր անդորրը:
Մարդու միտքը կարող է դառնալ նրա ամենամեծ թշնամին ու կործանողը, եթե ժամանակին չկանգնեցվի: