Մի՛ խառնիր կարևորը երկրորդականի հետ…

Այսօր երբ կարթնանաս, հիշիր, որ սա մի յուրահատուկ օր է… Յուրահատուկ 24 ժամ, որ այլևս չի կրկնվելու…
Ուստի ապրիր օրդ՝ արժևորելով ամեն մի վայրկյանը… Ձգտիր բարիք անել այսօր, ավելի շատ ժպտալ, ավելի շատ ներել…
Հաճախ ենք բողոքում լավ ու բարի մարդկանց պակասից, եղի՛ր այդպիսին…
Բողոքում ես կեղծավորությունից, դու ի՛նքդ այսօր անկեղծ եղիր. նախ՝ Աստծո առջև, հետո՝ քո նկատմամբ, այնուհետ՝ մյուսների…
Բողոքում ես անշահախնդիր սիրո բացակայությունից, տո՛ւր մարդկանց այդպիսի սեր…
Բողոքում ես շրջակա աշխարհի մռայլ գույներից, տխրությունից, լցրո՛ւ քո միջավայրը գույներով ու ժպիտներով…
Տո՛ւր քո շրջապատին բարին, լավը, դրականը, ու կտեսնես, որ կյանքն այնքան էլ ձանձրալի ու միապաղաղ չէ…
Եվ մի՛ խառնիր կարևորը երկրորդականի հետ…
Հուսով եմ` մինչև սա կարդալը արդեն հասցրել ես աղոթել և Սուրբ Գիրք կարդալ, եթե ոչ, նորից եմ ասում՝ մի՛ խառնիր կարևորը երկրորդականի հետ…
Ուրախ օր եմ մաղթում, սիրելի՛ ընկերներ…